Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Գրական Սըրի» մրցանակակիրները (տեսանյութ)

«Գրական Սըրի» մրցանակակիրները (տեսանյութ)
25.01.2015 | 15:27

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում երեկոն գրական էր: «Անտարես» հրատարակչությունն ընթերցասերների դատին ներկայացրեց «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույսընծայված Օրհան Փամուքի «Իմ անունը Կարմիր է» (թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի) և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» (թարգմանությունը՝ Կառլեն Մատինյանի) հանրահայտ գրքերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Անցկացվեց «Գրական Սըր» մրցանակաբաշխություն: Գիրքն ու գրականությունը լավագույնս լուսաբանելու համար «Գրական Սըր» մրցանակին արժանացան լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անհատ լրագրողներ, այդ թվում` «Իրատես de facto»-ի լրագրողներ Կարինե Ռաֆայելյանն ու Արմինե Սարգսյանը:

«Անտարես»-ի գլխավոր խմբագիր, գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ընդգծեց, որ «Նոբելյան մրցանակակիրներ» շարքը ներկայացնում է լավագույններին, քանի որ կան Նոբելյան մրցանակ ստացած գրողներ, որոնք այսօր այնքան էլ ակտուալ չեն կամ որոնց անունները մոռացվել են:
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ գուցե ոչ բոլոր արժանիներին է շնորհվել «Գրական Սըրը» : Կան անուններ որ սպրդել են կազմակերպիչների ուշադրությունից, օրինակ, վիրտուալ գրքախաղի հեղինակ Ներսես Հայրապետյանը: Իր խոսքի վերջում «Անտարեսի» նախագահը ներկաներին կոչ արեց ժպիտով հիշել «Արտասահմանյան գրականություն» հանդեսի խմբագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանին, ով եթե կենդանի լիներ, անպայման կարժանանար այս մրցանակին:

Տեսանյութ

«Գրական Սըր» մրցանակաբաշխություն
Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ

ц╒б║цёО©╫ц╒О©╫О©╫цёО©╫ц╒б╚цёО©╫ц╒б╤цёО©╫ц╒б║цёО©╫ц╒б╫цёО©╫ц╒б╣ц╞б©б╫/1336390047" rel="nofollow">Առողջապահություն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.12.2025